Արդա Թուրանը` «Բարսելոնայի» նոր խաղացող
Կատալոնական «Բարսելոնան» համաձայնության է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ` կիսապաշտպան Արդա Թուրանի տեղափոխության հարցում: Այս մասին հայտարարել է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Թիմերը համաձայնեցրել են թուրք ֆուտբոլիստի տեղափոխության պայմանները. Մադրիդյան ակումբը անմիջապես կստանա 34 միլիոն եվրո, ևս 7 միլիոն եվրո հետագայում կարող են ստանալ տարբեր պարգևավճարների տեսքով:
Մոտ օրերս Արդա Թուրանը պետք է բուժզննում անցնի և «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքի:
Նշենք, որ «Ատլետիկոյի» հետ համաձայնություն կա, որ «Բարսելոնայի» նոր նախագահ կարող է արդեն այս ամռանը Թուրանին ետ վաճառել 30,6 միլիոն եվրոյով: