211652_close_icon
views-count20541 դիտում article-date 22:47 09-07-2015

Դատարանը Նոր Արեշում աղմկահարույց սպանություն կատարողի նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 9-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի` Էրեբունի փողոցի 33 շենքի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ղանդիլյանի նկատմամբ: Դատավոր Վոլոդյա Գրիգորյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով ` բավարարեց քննիչի միջնորդությունը և Գ. Ղանդիլյանը տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/07/58929/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հուլիսի 7-ի լուսաբացին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները Բավրայի սահմանը անցնելիս ձերբակալել էին մի քաղաքացու: Վերջինս Էրեբունի փողոցի 33 շենքի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ղանդիլյանն էր, ով կասկածվում էր հուլիսի 6-ին, Նոր Արեշ 28 փողոցում Վ. Ասոյանին ինքնաձիգով (ավտոմատ) սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա եղել էր Nissan Altima մակնիշի 89 ՈԼ 888 համարանիշի ավտոմեքենայով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 6-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/06/58854/]սպանություն էր տեղի ունեցել[/url] Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ էին արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր