990 դիտում
18:22 09-07-2015
Հակածխախոտային պայքարում ակտիվացել են մարզերը
ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցույթային հանձնաժողովի հուլիսի 9-ի նիստում քննարկվեցին բնապահպանական և ծխելու դեմ պայքարին
վերաբերող անվանակարգերին դիմած ՀԿ-ների հայտերը։ Հանձնաժողովի նիստին ներկա էին նաև ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Նշենք, որ բնապահպանական անվանակարգերում հայտ էր ներկայացրել 21, իսկ ծխելու դեմ պայքարին վերաբերող անվանակարգերում՝ 11 հասարակական կազմակերպություն։
Մրցութային հանձնաժողովի ոլորտային անդամ Սիրարփի Արշակյանը, ով ներկայացնում է «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը, խոսելով ծխելու դեմ պայքարին ուղղված անվանակարգերում ստացված հայտերի որակի մասին, գնահատեց դրանք միջին։ Ոլորտային փորձագետը նկատեց նաև, որ ներկայացված ծրագրերում կան որոշակի նմանություններ։ Ըստ Սիրարփի Արշակյանի՝ դրական է այն հանգամանքը, որ հակածխախոտային պայքարում բավականին ակտիվացել են մարզերը. ժամանակին հիմնականում աշխատանքներ էին տարվում մայրաքաղաքում, այժմ այդ պայքարի մեջ ներգրավվում են ոչ միայն մարզկենտրոնները, այլև քաղաքային և գյուղական համայնքներ։ Անդրադառնալով հասարակական տարբեր ակցիաների ունեցած ազդեցությանը՝ փորձագետը նկատում է, որ եթե ծրագիրը լավ է իրականացվում, ապա այն ունենում է դրական արդյունք։
Բնականաբար, 100 տոկոսանոց արդյունք ակնկալելն իրատեսական չէ, սակայն եթե մի քանի տոկոս էլ դրական տեղաշարժ գրանցվի, ապա ձեռքբերում է։ Առաջիկա օրերին հանձնաժողովի նիստերում կքննարկվեն մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված, Ցեղասպանություն, գյուղական համայնքների խնդիրներին և վերարտադրողական առողջությանն առնչվող անվանակարգերում ստացված հայտերը, և կորոշվեն հաղթողները։
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհների հերթական մրցույթին դիմել է 57 ՀԿ։ 2015թ. ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպություն, արդեն իսկ հայտարարել է դրամաշնորհների հատկացման 4 մրցույթ հասարակական կազմակերպությունների համար։
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
11:52 14-05-2014
Հակածխախոտային ծրագրեր են իրականացվում Մեղրու տարածաշրջանի 2 քաղաքային և 7 գյուղական համայնքներում
1401 դիտում
12:32 14-10-2014
Հակածխախոտային ինտերակտիվ դպրոց՝ Շուշիում. ֆոտոշարք
1325 դիտում
12:25 30-11-2014
Հակածխախոտային ակցիա՝ Շիրակում
Այս բաժնից
922 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1093 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել