Հակածխախոտային ակցիա՝ Շիրակում
ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Ախուրյան» երիտասարդական ՀԿ-ն իրականացնում է «Քո առողջությունը՝ քո ձեռքերում» ծրագիրը։
Մեկնարկել է հակածխախոտային բուկլետների և պոստերների բաժանման փուլը: Առաջին այցը կատարվեց Շիրակի մարզի Ամասիա համայնք: Տեղում ՀԿ աշխատակիցների և կամավորների կողմից բնակիչներին բաժանվեցին հակածխախոտային բուկլետներ, որոնցում զետեղված է տեղեկատվություն ծխախոտի և եկրորդային ծխի վնասակարության ու դրա հետևանքների մասին:
Արձագանքը բավականին ազդեցիկ էր. բնակիչներից ոմանք նույնիսկ նշեցին, որ ծխախոտը կարող է դառնալ իրենց ընտանիքի լուծարման պատճառ:
Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Ախուրյան, Ամասիա և Աշոցք համայնքներում, տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լրատվական ծառայությունը: