1401 դիտում
12:32 14-10-2014
Հակածխախոտային ինտերակտիվ դպրոց՝ Շուշիում. ֆոտոշարք
Հոկտեմբերի 10-12-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Շուշիում կազմակերպել էր «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային ինտերակտիվ դպրոցը։
Ծրագրի շրջանակներում Հայաստանից և Արցախից ընտրված մոտ 70 երիտասարդներ մասնակցեցին եռօրյա միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրեց «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի- հակածխախոտային արշավ մրցույթ» ծրագրի համակարգող Սարգիս Աղայանը, ինտերակտիվ դպրոցն իրականացվեց մի քանի փուլով: Համապատասխան մասնագետների կողմից անցկացվեցին տեսական դասեր և ուսուցողական սեմինարներ այն մասին, թե ինչ է ծխախոտը, ներկայացվեցին վիճակագրական տվյալներ ծխողների, ինչպես նաև՝ բժշկական և գիտական հիմնավորումներ ծխելու և չծխելու վերաբերյալ: Խոսվեց ծխախոտի օգտագործման հոգեբանական, ֆինանսական և օրենսդրական տեսանկյունների մասին, բերվեցին օրինակներ ծխախոտային բիզնեսի եկամուտների և մարդկանց կորուստների վերաբերյալ:
Ծրագրի նախնական փուլում լրացված առցանց հարցաշարի և ակտիվության հիման վրա ընտրվեցին հաղթող մասնակիցները՝ արժանանալով արժեքավոր նվերների։
Սարգիս Աղայանը նշում է, որ ծրագիրն իրականացվեց Արցախում, քանի որ նպատակ կա սերտացնել համագործակցությունը ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող երիտասարդների միջև։ «Ներկա էին, ոչ միայն Ստեփանակերտից և Շուշիից, այլև Արցախի գյուղական համայնքներից երիտասարդներ։ Եղան փոխանակման ծրագրերի առաջարկներ։ Արցախում բնակվող երիտասարդները շատ ակտիվ են ու պատրաստակամ։ Նույնիսկ մի քանի գյուղապետեր առաջարկեցին իրենց համայնքներում էլ անցկացնել երիտասարդական միջոցառումներ»,- ասաց Սարգիս Աղայանը։
«Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» ծրագիրն իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3736 դիտում
16:20 26-01-2021
Ալիևն ու Էրդողանը հավանություն են տվել Բահչելիի՝ Շուշիում դպրոց կառուցելու առաջարկին
1709 դիտում
23:24 26-01-2021
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիևը հավանություն են տվել
Այս բաժնից
835 դիտում
18:45 09-01-2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը
784 դիտում
18:09 09-01-2025
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
5222 դիտում
17:53 09-01-2025
20% քեշբեք AMIO Mastercard-ով