Բեռլուսկոնին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 2007թ-ին մի շարք սենատորների կաշառելու համար դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:
Իտալիայի օրենսդրությամբ, 78-ամյա Բեռլուսկոնին իրավունք ունի պատիժը կրել ոչ թե բանտում, այլ տանը կամ կատարել հասարակական աշխատանքներ: