211652_close_icon
views-count1386 դիտում article-date 11:00 09-07-2015

Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է այն լրագրողներին, որոնք կմեկնեն ԼՂ Գերման Ստերլիգովի մամուլի ասուլիսին

Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է այն լրագրողներին, որոնք կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովի մամուլի ասուլիսին։ Ինչպես haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի Արտաքին Գործերի Նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Գաջիևը, ռուս գործարարի մամուլի ասուլիսը սադրանք է։ Ադրբեջանցի պաշտոնյան նախազգուշացրել է, որ բոլոր այն լրագրողները, որոնք կմեկնեն Լեռնային Ղարաբաղ առանց Բաքվի թույլտվության, կհայտնվեն «սև ցուցակում»։ Հիշեցնենք, որ Արցախ տեղափոխված ռուս գործարարն ասել էր, որ մտադիր է ասուլիս տալ Շուշիում:

Նմանատիպ նյութեր