2741 դիտում
21:00 23-08-2015
Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը
Ռուս խոշոր գործարար Գերման Ստերլիգովը, որը վերջերս առավել հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով և այնտեղ բնակություն հաստատելու մտադրությամբ, հայտարարել է, որ Ինտերպոլը դադարեցրել է իր նկատմամբ հետախուզումը՝ գործի քաղաքական մոտիվացիաներով պայմանավորված, գրում է Lifenews-ը:
«Իմ նկատմամբ հետախուզում էին հայտարարել այն բանի հետ կապված, որ ես հայտարարել էի, թե Ղարաբաղը հայկական հող է: Ինտերպոլն էլ ադեկվատ կեպով է արձագանքել՝ հասկացել է, որ գործը քաղաքական է ու դադարեցրել է հետախուզումը: Այս պարագայում, իհարկե Հայաստանի դիրքորոշումը մեծ դեր է խաղացել», — ասել է Ստերլիգովը: Նա նաև նշել է, որ պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան այն ժամանակ, երբ կկատարի ընկերների առջև ստանձնած իր պարտավորությունները:
Նշենք, որ դեռ հուլիսին Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել Ստերլիգովի նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
843 դիտում
14:30 10-11-2015
Օպերլիազորը մեղադրյալի հետախուզումը անօրինական հիմքերով դադարեցրել է. ՀՔԾ
1410 դիտում
11:00 09-07-2015
Ադրբեջանի ԱԳՆ-ն սպառնացել է այն լրագրողներին, որոնք կմեկնեն ԼՂ Գերման Ստերլիգովի մամուլի ասուլիսին
3491 դիտում
12:58 13-07-2015
Գերման Ստերլիգովի կինը Արցախի լեռներում նորաձևության ցուցադրություն է կազմակերպելու. տեսանյութ
Այս բաժնից
898 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
772 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
835 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ