211652_close_icon
views-count2038 դիտում article-date 09:58 09-07-2015

«Պազիկների» շահագործումը նույնպես պետք է արգելվի. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը տեղեկացնում է. «Օրերս ողբերգական դեպք է գրանցվել Շիրակի մարզում: Հուլիսի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Կրաշեն երթուղին սպասարկող ընկերությանը պատկանող «ՊԱԶ 762» մակնիշի ավտոբուսը Կրաշեն գյուղից ընթացել է դեպի Գյումրի: Նշված գյուղում ավտոբուսի արգելակները խափանվել են, և Կրաշեն գյուղի 3-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկին նշված ավտոբուսի ուղևորուհի Ջուլիետա Իսկանդարյանն ընթացքի ժամանակ ավտոբուսի առջևի բաց դռնից ցատկել ու ընել էր ասֆալտապատ գետնին: Ստացված մարմնական վնասվածքներից կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է»: Այնուհետև թերթը նկատում է, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, բայց կնոջ կյանքը չես վերադարձնի, իսկ որ ավելի կարևոր է, ոչ մի երաշխիք չկա, որ նման դեպքեր չեն կրկնվի: «Տարիներ առաջ, երևի 2000-ականների սկզբներին, Երևանում նմանատիպ ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Այն ժամանակ երևանի որոշ երթուղիներում գործում էին հին, խորհրդային ԿաՎԶ մակնիշի ավտոբուսներ: Դրանցից մեկը Երիտասարդկան պալատի մոտով իջնելիս՝ դուռը բացվել էր, մի հնդիկ ուսանողուհի էր ավտոբուսից ընկել և ստացված վնասվածքներից մահացել: Դրանից հետո ԿաՎԶ-ի շահագործումը Երևանի երթուղիներում անմիջապես դադարեցվեց: Շիրակի մարզի ողբերգությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «պազիկների» շահագործումը նույնպես պետք է արգելվի»,-եզրակացնում է «Չորորրդ իշխանություն»-ը:

Նմանատիպ նյութեր