1092 դիտում
15:11 01-12-2020
Օրենքով պետք է արգելվի ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։
Շատերը տեսնում են, որ պատերազմի հատունացման եւ պատերազմի նման ընթացքի եւ խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ եւ վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։
Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր՝ պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո։
Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր եւ օրենսդիր իշխանության ներհայացուցիչներին զրկել պետական գործադիր եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մինչեւ պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը։
Սա ազգային անվտանգության հարց է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. նոյեմբերի 30, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
8591 դիտում
17:46 13-02-2022
ՀՀ տարածքում հակառուսական պրոպագանդան պետք է օրենքով արգելվի. Գուրգեն Վարդանյան
2248 դիտում
09:58 09-07-2015
«Պազիկների» շահագործումը նույնպես պետք է արգելվի. ՉԻ
10509 դիտում
15:02 06-10-2018
Պետք է արգելվի թմրամիջոցների և նույնասեռականության քարոզը երեխաների շրջանում. Շարմազանով
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը