Մեսիի ընկերուհուն տեղափոխել են հիվանդանոց. տեսանյութ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ընկերուհին՝ Անտոնելա Ռոկուսոն, որ պատրաստվում է երեխայի ծննդաբերմանը, տեղափոխվել է ֆուտբոլիստի հարազատ քաղաքի՝ Ռոսարիոյի հիվանդանոցներից մեկը:
27-ամյա Անտոնելան հոսպիտալացվել է սեռական օրգանների վարակի ախտանիշով, որը, ինչպես հայտարարել են բժիշկները, հղիությանը վտանգ չի սպառնում: Ավելի ուշ հիվանդանոց է ժամանել նաև Մեսին՝ ընկերուհու մոտ լինելու համար:
Նշենք, որ Մեսին, Անտոնելան և նրանց երկամյա որդին՝ Տյագոն, Ամերիկայի Գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո Ռոսարիո են մեկնել՝ ֆուտբոլիստի ազգականների մոտ: