211652_close_icon
views-count20462 դիտում article-date 17:00 08-07-2015

Նոր մանրամասներ՝ Վարդաշենում տեղի ունեցած խոշոր հրդեհից. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուլիսի 5-ին տեղեկություն էր հրապարակել Երևանի Վարդաշեն թաղամասում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/05/58797/]խոշոր հրդեհի [/url]մասին, որտեղ բնակիչները հայտարարում էին, որ ահազանգից հետո հրշեջները 45 րոպե հետո նոր ժամանել են հրդեհի վայր, ինչի հետևանքով 3 տներ ամբողջովին վերածվել էին մոխրակույտի, իսկ բնակիչները, այդ թվում՝ հաշմանդամներ, մնացին բաց երկնքի տակ: Վիրավորներից մեկին տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն, ում բուժման ծախսերն իր վրա վերցրեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Տեղեկությունները, որ հրշեջները 45 րոպեից են ժամանել հրդեհի վայր, մի քիչ չափազանցված են: Ի դեպ, մինչ նրանց ժամանումը տուժած բնակիչներին տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր կենաց ու մահու կռիվ տալով՝ կրակի միջից դուրս են բերել բնակիչներին, որից հետո արդեն ժամանած հրշեջները հայտարարել են հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պատրաստ են օգնության ձեռք մեկնել տուժած բնակիչներին, պարզապես ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունից հայտնել են, որ ոչ մի աշխատանքներ այրված բնակարաններում չկատարվեն, մինչև փորձագետները կպարզեն հրդեհի հիմնական պատճառը: Մնում է՝ փորձագետները բարի կամք դրսևորեն և կարճ ժամանակում լուծեն այդ հարցը, որպեսզի տուժած քաղաքացիները երկար ու ձիգ ամիսներ Արթին պապի օրինակով չսպասեն նրանց նամակի պատասխանին: Ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ՝ հրդեհի առաջին իսկ պահից և մինչև հրշեջների ժամանման պահը: [b]Մանրամասները կարող եք դիտել կիրակի՝ հուլիսի 12-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում: [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր