Երևանում նորաթուխ վարորդը իր «երկաթյա տաշտով» ճեմում էր «պռոտիվ», մինչև հայտնվեց ՃՈ տեսուչի տեսադաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 7-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկեցին Վազ 21703 մակնիշի 75 DR 005 համարանիշի ավտոմեքենայի երիտասարդ վարորդին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված ավտոմեքենայով երթևեկում էր հանդիպակաց (против), ինչի համար խոչընդոտ և վթարային իրավիճակ էր ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար:10 րոպեից ավելի երիտասարդ վարորդը, ով ներկայացավ Երիցյան ազգանվամբ, համոզում էր Ճանապարհային ոստիկանության տեսուչին, որ «մաղարիչի» դիմաց ակտ չգրվի, սակայն «Շումախերչիկի» խնդրանքն անտեսվեց:
Ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է, որ վարորդները չարամտորեն չխախտեն երթևեկության կանոնները, հակառակ դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ:
Քաղաքացիները, տեսնելով, որ ՃՈ տեսուչը վարչական պատասխանատվության ենթարկեց նորաթուխին, կատակում էին՝ ասելով. «Կատվի խաղը, մկան մահը»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի