211652_close_icon
views-count55109 դիտում article-date 16:40 02-10-2016

ՕՐՎԱ ԿԱԴՐ. մինչ ամուսինը Երևանում ճեմում է՝ կինը նրա փոխարեն «արագընթաց մեքենան» է ուսերին տեղափոխում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գաղտնիք չէ, որ Հանրապետության շատ ընտանիքների սոցիալական բեռի ծանրությունն ընկած է տան կնոջ ուսերին: Բայց որ Երևանում ականատես կլինենք, կինը ինչպես է ամուսնու փոխարեն տանում երեխայի ամենագնացը, իսկ ամուսինը ինքնավստահ ճեմում կնոջ հետևից՝ դա արդեն «վերջն է»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողը լուսանկարներ է ներկայացրել, որոնք արվել են այսօր՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում: Տեսնես, եթե, Աստված չարասցե, նորից կրկնվի քառօրյա պատերազմը, էս մեր հերոս տղամարդը ի՞նչ դիրք կգրավի, մինչդեռ, վստահ ենք, որ կինը շատ հերոս աղջիկների ու կանանց նման կյանքը կտա Հայրենիքին, քանի որ եթե կինը իր երեխային խաղալու ուրախություն պարգևելու համար այդ ծանր ամենագնացն է ուսերին տանում, ապա Հայրենիքի պաշտպանության համար նա ոչինչ չի խնայի: Լուսանկարները՝ Սարգիս Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր