211652_close_icon
views-count23176 դիտում article-date 23:33 11-02-2014

«Ճվճըվ» Արոյի անուղղելի զավակը «գոլդ» համարանիշներով «երկաթյա նժույգով» նորից հայտնվեց «գայի պլաշադկայում»

Մի ամբողջ ճանապարհային ոստիկանություն տևական ժամանակ է, կարծես չի կարողանում օրենքի սահմաններում վերջ դնի իրեն սուտի հանցագործ աշխարհի ներկայացուցիչ համարող «Ճվճըվ Արոյի» որդիների քաջագործություններին: Զանգվածային լրատվամիջոցներով բազմաթիվ հրապարակումներ են եղել, թե ինչպես են սույն պարոնի անուղղելի զավակները փայլել իրենց քաջագործություններով: Մեկ պարզվել է ավտոմեքենաները վարել են ոչ սթափ, մեկ ավտոմեքենաներում հայտնաբերվել է թմրանյութ, մեկ գող կատվի նման դիմել են փախուստի, իսկ վերջերս էլ դարձել էին ավտովթարների պատճառ: Այդ ամենից հետո «Ճվճըվ Արոյի» որդիների մեքենաները տեղափոխվել էին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք ու նրա տղաները` հանրությանն ավելի հայտնի Սաքուլիկն ու Սերժուլիկը 1 տարով զրկվել են ավտոմեքենա վարելու իրավունքից: Ինչպես ասում է ժողովրդական առակը «Խևին խրատան ինչ կանի, սևին` սապոնը» ու 2 օր առաջ վարորդական իրավունքից զրկված Սաքուլիկը Երևանյան փողոցներում, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները ճեմում էր Nissan մակնիշի 91 VP 999 համարանիշի ավտոմեքենայով, բայց նրա «հաբռգածության» աստիճանը հասել էր այնտեղ, որ փորձել էր չենթարկվել ճանապարհային ոստիկանի կանգառ ազդանշանին: Բայց ինչպես ասում են` գող սիրտը դող: ՃՈ աշխատակիցները շուրջկալի արդյունքում անուղղելի զավակի վարած Nissan-ը տեղափոխեցին ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր