2606 դիտում
07:59 08-07-2015
Արմեն Աշոտյանը կնշանակվի Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ որոշ դաշնակցականներ էլ պաշտոն կստանան. ՀԺ
Առաջիկա մեկ ամսվում սպասվում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Իսկ ԿԳ նախարար, ըստ ամենայնի, կդառնա ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Հիմնական հարցը, որ այս կոնտեքստում դեռ պետք է պարզվի, հետեւյալն է. Մկրտչյանը ԿԳ նախարար դառնալու է ՀՅԴ-ի՝ կոալիցիա մտնելու արդյունքո՞ւմ, թե՞ այսպես ասած՝ ներքին կարգով: Եթե ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, մտնի կոալիցիա, Դաշնակցությունը մեկ-երկու նախարարական եւ երկու մարզպետական պորտֆել նույնպես կստանա: Մեծ հավանականությամբ՝ ՀՅԴ-ին կտրվի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Չի բացառվում նաեւ, որ Արա Նռանյանը նշանակվի ֆինանսների նախարար: Հնարավոր է համարվում Արծվիկ Մինասյանի նշանակումը՝ սոցապ նախարար», հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»