211652_close_icon
views-count953 դիտում article-date 12:51 07-07-2015

Տարոն Մարգարյանի աջակցությամբ ԼՂՀ Մարտունի քաղաքում կառուցվում է նոր զբոսայգի՝ «Երևանյան» անվանումով

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ ԼՂՀ Մարտունի քաղաքում կառուցվում է նոր զբոսայգի, որն, ի նշան բարեկամության, կկրի «Երևանյան» անվանումը: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակության անդամները մասնագիտական խմբի հետ Մարտունու քաղաքապետի ուղեկցությամբ եղել են կառուցվող զբոսայգու շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Նշենք, որ «Երևանյան» զբոսայգու հանդիսավոր բացումը նախատեսվում է օգոստոսի 17-ին՝ Մարտունի քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակում:

Նմանատիպ նյութեր