Հունաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Ֆրանսիայի նախագահ
Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը պետք է իր առաջարկությունները ներկայացնի, որպեսզի Հունաստանը կարողանա մնալ եվրագոտում: Իր կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Tass գործակալությունը:
«Մենք հարգում ենք հույն ժողովրդի ընտրությունը, սակայն բանակցությունների համար շատ քիչ ժամանակ է մնացել: Անհրաժեշտ է արագ գործել»,-ասել է նա և հիշեցրել, որ վաղը՝ հուլիսի 7-ին կայանալու է եվրագոտու գագաթաժողովը: