211652_close_icon

Վերահաստատում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին. Հունաստանի խորհրդարանի նախագահ

views-count226 դիտում article-date 15:05 19-02-2026
Աթենքում մեկնարկել է Վահագն Խաչատուրյանի և Հունաստանի խորհրդարանի նախագահի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»֊ի թղթակիցը Աթենքից, Նիկիտաս Կակլամանիսը, ողջունելով ՀՀ նախագահին, նշեց, որ Հունաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը։

«Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Սա շատ լավ առիթ է քննարկելու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Վերահաստում ենք Հունաստանի աջակցությունը Հայաստանին։ Բոլոր արդար պահանջները, որոնք կներկայացնի Հայաստանը, կարժանանան սատարման Հունաստանի կողմից»,-ասաց Հունաստանի խորհրդարանի նախագահը։

Երկու երկրների գործակցությունը զարգացնելու, ամրապնդելու գործում Հունաստանի խորհրդարանի նախագահն ընդգծեց նաև հայ համայնքի դերը։

ՀՀ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ Հայաստանի ու Հունաստանի հարաբերությունները պատմականորեն կարևոր նշանակություն են ունեցել։

Նրա խոսքով` Հայաստանի անկախությունից հետո այդ հարաբերությունները բավական դինամիկ զարգացում են ապրել։

«Մեր երկկողմ հարաբերություններն առավել կարևորվում են այս ժամանակաշրջանում, երբ Հայաստանը փորձում է տարածաշրջանում հաստատել խաղաղություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար, հատկապես մեր երկրի համար դժվարին իրավիճակում»,-ասաց ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպումն ընդգրկուն օրակարգ ունի։

Նմանատիպ նյութեր