1487 դիտում
20:16 06-07-2015
Ոստիկանությունը թույլ չի տալու ոչ մի անօրինական երթ. Վալերի Օսիպյան
Ոստիկանությունը թույլ չի տալու ոչ մի անօրինական երթ: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Այնտեղ հավաքված ցուցարարները ի պատասխան սկսեցին բացականչել. «Մե՛նք ենք տերը մեր երկրի»:
Նրանք նախատեսում են երթ, քննարկվելու է նաեւ նստացույցի տարբերակը եւ, առհասարակ, առաջիկա քայլերը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով: Ոստիկանները բերման էին ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին եւ ավելի ուշ բոլորին ազատ արձակել:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթևեկությունն էլ բացվել էր: Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։
Նմանատիպ նյութեր
5787 դիտում
16:56 06-05-2022
Կեցցե Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը. Վալերի Օսիպյան. «Փաստինֆո»
4717 դիտում
22:26 04-07-2015
Բաղրամյան պողոտայի ցուցարարները ցանկանում են ոստիկանների հետ բախում հրահրել. Վալերի Օսիպյան
2132 դիտում
19:56 06-07-2015
Ոստիկանության վրա փորձում են ցեխ շպրտել. Վալերի Օսիպյան
Այս բաժնից
859 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
715 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
976 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը