slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀԿ-ական երիտասարդները արդյունավետորեն են ներկայանում Լիդերների ակադեմիայում
211652_close_icon

ՀՀԿ-ական երիտասարդները արդյունավետորեն են ներկայանում Լիդերների ակադեմիայում

views-count1339 դիտում article-date 22:33 06-07-2015
Հուլիսի 3-5-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Աղվերանում անցկացված <<Լիդերների ակադեմիա Հայաստանում>> ծրագրին, որը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը (ԿԱՀ)՝ Հոլանդիայի քաղաքական հիմնադրամների և կուսակցությունների հետ համատեղ(Հոլանդական ազատական կուսակցություն (ՀԱԿ), Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամ(ՄՇՀ) և Էդուարդո Ֆրայ հիմնադրամ(ԷՖՀ)): Ծրագրի շրջանակներում նախատեսված էին սեմինարներ խորհրդարանում ներկայացված բոլոր կուսակցությունների երիտասարդ լիդերների համար: Այն մեկնարկեց փորձագետների բացման խոսքով, այնուհետև սեմինարի անցկացման և կարծիքների փոխանակման կանոնների ներկայացմամբ: Ծրագիրը բաղկացած էր 4 հիմնական մասերից: Առաջին մասում խոսվեց անհատի արժեքներից և երիտասարդների գործազրկության թեմայով ընթերցվեցին զեկույցներ, որոնք ներկայացնում էին խնդիրը քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսության, սոցիալիզմի և լիբերալիզմի տեսանկյուններից: 2-րդ մասում երիտասարդները ծանոթացան դերակատարների ներգրավվածության և ռազմավարական պլանի SWOT վերլուծությանը, ուժեղ և թույլ կողմերի վերհանման հմտություններին և դրան համապատասխան ունեցան գործնական աշխատանք: Ծրագրի 3-րդ մասում ռազմավարությունից անցում կատարվեց դեպի հաղորդակցման ուղերձները, ներկայացվեցին ուղերձների ձևակերպման և հանրայնացման տեսական և գործնական նրբությունները: Եզրափակիչ 4-րդ մասում երիտասարդները ծանոթացան արդյունավետ հաղորդակցության կանոններին, բաժանվեցին խմբերի և 1 րոպեանոց հոլովակի դիտումից հետո գործնական աշխատանք կատարեցին: Ծրագրի ավարտին ամփոփվեցին սեմինարի արդյունքները, հնչեցին եզրակացությունները և գնահատումներ իրականացվեցին ծրագրի բովանդակային և կազմակերպչական կողմերի վերաբերյալ: [b] ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր