Ոստիկաններին հաջողվեց առանց զոհերի և վիրավորների բացել Բաղրամյան պողոտան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության հայտարարությունից հետո ապամոնտաժվեցին Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամանները: «Սանիթեք»-ի աշխատակիցները աղբամանները տարան բեռնատարներով:
Բաղրամյան պողոտայում այս պահին լարված իրավիճակ է: Ոստիկանները բերման են ենթարկել Բաղրամյան պողոտայում արդեն 14 օր նստացույց անող ցուցարարներին:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս պահին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը բաց է:
Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բերման ենթարկված ակտիվիստները չեն հետապնդվի ու ազատ կարձակվեն:
Հիշեցնենք, որ երեկ ցուցարարները հայտարարել էին, որ եթե մինչև երկուշաբթի իշխանությունները իրենց պահանջներից գոնե մեկը չկատարեցին, աղբամանները մեկ քայլ առաջ են տանելու դեպի Բաղրամյան 26։
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի