Ալեքսիս Ցիպրասը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին վստահության համար
Աթենքի կենտրոնում հազարավոր հույներ տոնել են երեկվա հաղթանակը, երբ հանրաքվեի ժամանակ միջազգային վարկատուների պահանջներին դեմ է արտահայտվել մասնակիցների ավելի քան 61, կողմ` շուրջ 39 տոկոսը: Մասնակցությունը կազմել է 62,5 տոկոս:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը շնորհակալություն է հայտնել հայրենակիցներին վստահության համար: