Թունիսի ծովափերում զինվորական ստորաբաժանումներ են տեղակայվել
Թունիսում արտակարգ դրություն է հայտարարվել Սուսի հյուրանոցներից մեկում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել էր 40 տուրիստ:
Անվտանգության նկատառումներից ելնելով իշխանությունները երկրի ծովափերում և տուրիստական այլ գոտիներում զինվորական ստորաբաժանումներ են տեղակայել:
Նախօրեին Թունիսում «Իսլամական պետության» կողմնակիցները ներկայացրել են այն թիրախների ցուցակը, որտեղ իսլամիստները մինչև ամառվա վերջ հարձակումներ են իրականացնելու: