211652_close_icon
views-count2408 դիտում article-date 10:00 17-05-2017

Ինչո՞ւ են ՀՕՊ միջոցները տեղակայվել առաջնագծում՝ օդուժի հարվածը կանխելու նպատակո՞վ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։ Ստորև ներկայացնում ենք հատված՝ նշված հարցզրույցից. [b]- Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ ռազմական ի՞նչ խնդիրներ է փորձել լուծել ադրբեջանական կողմը՝ հարվածելով ՀՕՊ միջոցին: [/b] - Ես, իհարկե, չեմ կարող պատասխանել Ադրբեջանի հրամանատարության փոխարեն, թե ինչ առաջադրանքներ են իրենց առջև դրված կամ ինչ խնդիրներ են նրանք ուզում լուծել, բայց ընդհանրապես, ըստ գաղափարի՝ ՀՕՊ-ը ճնշելն, անշուշտ, նախապատրաստություն է ավիացիոն հարվածի համար։ Ըստ էության, սա հարձակման նախապատրաստվելու ծայրահեղ քայլ է, առավել ևս, երբ Ղարաբաղը չունի իր սեփական ռազմաօդային ուժերը։ Սա հեշտացնում է Ադրբեջանի գործերը։ Այսինքն՝ հարկավոր է ոչնչացնել ՀՕՊ-ը, և այդ ժամանակ նրանց օդուժը կարող է ազատ գործել՝ ազատելով ցամաքային ուժերի գործողությունները։ [b]- Իսկ ինչո՞ւ են ՀՕՊ միջոցները տեղակայվել առաջնագծում' օդուժի հարվածը կանխելու նպատակո՞վ: [/b] - Կրկին պիտի նշեմ, որ Ղարաբաղի հրամանատարության փոխարեն ես չեմ կարող պատասխանել: Իմ կարծիքով' զենիթահրթիռային համալիրներն անմիջապես ճակատային գծում տեղակայելը ճիշտ չէ, որովհետև զենիթահրթիռային համալիրները շատ խոցելի են հենց այդպիսի հարվածների համար: [b]- Այս միջադեպից հետո որքանո՞վ է մեծացել հակամարտության նոր սրացումների հավանականությունը: [/b] - Ես բազմիցս ասել, գրել եմ և հերթական անգամ կկրկնեմ, որ մի օր անպայման տեղի կունենա ևս մի պատերազմ Ղարաբաղի համար, բայց դա կարող է լինել հինգ տարի անց և կարող է լինել երկու օրից: [b]- Իսկ ինչի՞ց է դա կախված' քաղաքակա՞ն, թե՞ այլ գործոններից: [/b] - Դա կախված է հսկայական թվով գործոններից, և հենց այդ պատճառով ես պատրաստ չեմ կանխատեսումներ անել, թե երբ տեղի կունենա պատերազմը: [b]- Հրադադարի վերջին խախտումները կբարձրացնե՞ն լարվածության աստիճանը շփման գծում: [/b] - Դա կախված է նրանից, ինչ արդեն ասացի' սա մեկանգամյա գործողությո՞ւն է, թե՞ պատերազմի նախապատրաստություն: Հնարավոր չէ որևէ բան հստակ ասել: Դա ցույց կտա մոտ ապագան։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր