Հոլոքոստը վերապրած ամերիկացի կոնգրեսականի դուստրը հրաժարվել է Հունգարիայի բարձրագույն մրցանակից
Ամերիկացի նախկին կոնգրեսական, Հոլոքոստը վերապրած Թոմ Լանթոսի դուստրը՝ Քաթրինա Լանթոսը Հունգարիայի իշխանություններին է վերադարձրել իր հորը հանձնված բարձր մրցանակը՝ ի նշան բողոքի Բուդապեշտի կայացրած որոշման, որով Ասպետական մրցանակով է պարգևատրվել լրագրող Ժոլտ Բայերը։ Վերջինիս քննադատները համարում են հակասեմական հայացքներ ունեցող, նշում է BBC-ն։
Նրա խոսքով՝ Հունգարիան արատավորում է այդ մրցանակը՝ շնորհելով այն Բայերին։
Ավելի վաղ նույն Հունգարիայի տարբեր պետական մրցանակներից հրաժարվել էր ևս 100 մարդ՝ ի նշան բողոքի Ժոլտ Բայերի պարգևատրման, ով գնչուներին համեմատում է կենդանիների հետ։
Բայերը, ով երկրի իշխող՝ «Ֆիդես» կուսակցության անդամ է, մրցանակը ստացել է «օրինակելի լրագրողական գործունեություն ծավալելու համար»։