1788 դիտում
23:00 03-07-2015
Արցախում է ռուսական հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան
Հուլիսի 1-6-ը օպերային երգչուհին վարպետության դասեր է տալու դասական երգեցողության երիտասարդ կատարողներին:
Ռուսաստանաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանի առաջարկով երգչուհին երկրորդ անգամ է Արցախում: Մեկ տարի առաջ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ`դասընթացներն անցկացնելու դասական երաժշտության «Տնջրե-2015» միջազգային փառատոնի շրջանակներում:
Լյուբով Կազարնովսկայայից վարպետության դասեր են առնելու Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան քոլեջի ուսանողները և հանրապետությունում գործող երգչախմբերը: Առաջին լսումներից Կազարնովսկայան գոհ է: Նրա խոսքով` շքեղ ձայներ կան Արցախում, որոնց հետ հետաքրքիր է և պետք է աշխատել: Վարպետության դասերի ավարտին կտրվի համերգ`դասընթացին ընդգրկված երգիչների մասնակցությամբ:
Երգչուհուն Արցախում ուղեկցում են ամուսինը` Ռոբերտ Ռոսցիկը, երիտասարդ երգիչներ Ալեքսանդր Չերնովը, Ելենա Յուդինան և Յանա Սաֆոնովան:
Նմանատիպ նյութեր
2070 դիտում
12:21 07-02-2014
Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնը կկատարի անվանի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն
Այս բաժնից
841 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
709 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
808 դիտում
10:15 11-01-2025
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում է փրայմերիզը