Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնը կկատարի անվանի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն
Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպիական հիմնը կկատարի ճանաչված օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն: Այս մասին հաղորդել է Օլիմպիական խաղերի բացման արարողության գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, հայտնում է BBC-ն:
Նշենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու այսօր, ժամը 20:14-ին` «Ֆիշտ» մարզադաշտում: