«Վեցյակի» մեծ մասը պնդում է, որպեսզի հաճախակի այցելություններ կատարվեն Իրանի միջուկային օբյեկտներ. ՌԴ ԱԳՆ
Միջազգային «վեցյակի» անդամպետություններից շատերը պնդում են, որպեսզի կանոնավոր կերպով մուտք գործեն Իրանի միջուկային օբյեկտներ: Այստեղ պարզություն չկա, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև վստահության բացակայությունը թույլ է տալիս պնդել, որպեսզի իրանական միջուկային օբյեկտներ հաճախակի և կանոնավոր կերպով այցելել միջազգային տեսուչները»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Թեհրան էր ժամանել ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն: Վերջինս հանդիպումներ էր անցկացրել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի արագ կնքմանն առնչվող այն հարցերը, որոնց շուրջ դեռևս տարակարծություններ կան: Այնուհետ Ամանոն հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: