211652_close_icon

Վերականգնվել է Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի այգեգործական ընկերության խորքային հորը

views-count1894 դիտում article-date 09:39 03-07-2015
ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի այգեգործական ընկերության անդամները ս.թ. ապրիլի սկզբին դիմել են ՀՀ վարչապետին՝ խնդրելով աջակցել իրենց 60 հա ոռոգելի հողատարածքները ջրով ապահովելու համար: ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի համաձայն, ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետները, տեղում կատարել են ուսումնասիրություններ և այդ տարածքների ոռոգման համար ջրաղբյուր է ընտրվել հարևանությամբ գտնվող տեխնիկապես անշահագործելի, խցանված խորքայի հորը: Այնուհետև, ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 489-Ն որոշման համաձայն, ՀՀ պետական բյուջեից 11.2 մլն դրամ գումար է հատկացվել տվյալ խորքային հորը մաքրելու, նոր խորքային պոմպով կահավորելու, էլ. սնուցմամբ ապահովելու, ինչպես նաև մինչև այգեգործական ընկերության տարածքի ջրաբաշխիչ ցանց շուրջ 300 մ երկարությամբ խողովակ կառուցելու համար: Աշխատանքներն իրականացվել են 2 փուլով: Առաջին փուլով՝ մինչև հունիսի 1-ը ընկերությանը հնարավորինս շտապ ոռոգման ջուր մատակարարելու համար խորքային հորը մաքրվել է և իջեցվել է ժամանակավոր պոմպ: Երկրորդ փուլում հիմնավորապես իրականացվել են նախատեսված բոլոր աշխատանքները՝ տեղադրելով նոր խորքային պոմպ: Ըստ նախնական գնահատականների, հորի թողունակությունը պետք է լիներ 20 լ/վրկ, սակայն աշխատանքների ավարտին այն փաստացի կազմել է 40 լ/վրկ, ինչը կրկնակի արդարացնում է ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով հատկացված գումարների արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր