211652_close_icon
views-count53278 դիտում article-date 21:49 02-07-2015

Արտակարգ իրավիճակ Արզնի ձորի «Ուռենի» հանգստյան գոտու տարածքում. ժամանել են ոստիկանները, փրկարարներն ու ջրասուզակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 2-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Արզնի գյուղի կողմից Հրազդան գետում լողանալիս` ջրում նկատվել է ինչ-որ առարկա, որը նմանեցնում են դիակի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, Կոտայքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, ովքեր ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների հետ գետում որոնողական աշխատանքներ կատարելուց հետո լրացուցիչ դիմել են ՏԿԱԻՆ, որտեղից նշված վայր է ժամանել թիվ 18 փրկարարական ջոկատը` ջրասուզակի գլխավորությամբ: Գրեթե մի քանի ժամ ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու ջրասուզակը կատարեցին որոնողական աշխատանքներ: Բարեբախտաբար, ոչինչ չհայտնաբերվեց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում է գտնվում «Ուռենի» հանսգստյան գոտին և այն չի վերահսկվում պատկան մարինների կողմից ու քաղաքացիները առանց խոչընդոտների կարող են լողանալ իրենց վտանգ ներկայացնող այդ հատվածում: Ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում էր ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր