211652_close_icon
views-count19073 դիտում article-date 18:22 02-07-2015

2 բնակարաններից զրկված 26-ամյա Մարիաննան 6-ամյա աղջկա հետ վախենում են օրեր անց փողոցում հայտնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

26-ամյա Մարիաննա Սիմոնյանը, ով դեռ տարիներ առաջ ուներ երկու տուն, 6-ամյա աղջկա հետ վախենում են օրեր անց փողոցում հայտնվելուց և օգնություն են հայցում` հատկապես իրավական համակարգից: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց ինքը՝ Մարիաննան: Նա պատմեց որ ամուսնալուծված է: 2010 թվականին մայիսի 5-ին մայրը՝ 58-ամյա Սաթենիկ Սարգսյանը ձերբակալվել է և մեղադրվել դրամներ կանխիկացնելու մեջ: «Դրա հետ անմիջական կապ ուներ իր ղեկավարը` Անահիտ Գրիգորյանը: Մայրս աշխատում էր «Հայինկասացիա» ՓԲԸ-ում` որպես գլխավոր հաշվապահի տեղակալ: Բազմիցս անգամ դատարանում պահանջեցինք տեսահոլովակներ, որ մայրս քանի անգամ է գումար ստացել և տվել Անահիտ Գրիգորյանին սակայն չտվեցին, պատճառաբանելով որ այրվել է: Տիկին Անահիտ Գրիգորյանը խոստովանեց, որ գումարները ամբողջությամբ մայրս է տվել իրեն»,- պատմեց Մարինան: Բայց և այնպես, մայրը մեղադրվել է հանցագործություն կատարելու մեջ, դատարանը վճռել է դատապարտել 7 տարի ազատազրկման գույքի ½ բռնագանձմամբ: Նշվում էր, որ հանցանքը կատարել է ծառայողական կախվածությունից ելնելով: Մեզանից վերցրեցին մեր ամբողջ գույքը` թողնելով անօթևան, մայրս էլ դեռ կրում է պատիժը, իսկ Ա. Գրիգորյանը ազատության մեջ է»,- հիշեց դուստրը: Նա պատմեց, որ 2014 նոյեմբերին վերցրել են իր 2 սենյականոց բնակարանը, որը կտակված տուն է եղել: «Ձմեռով մեզ վտարեցին, իսկ մեր մյուս տունը` Արտաշեսյան 50/1 հասցեի 44 բնակարանը, 3 սենյակ է: Ես և աղջիկս տեղափոխվեցինք և բնակվում ենք մեր մյուս տանը: Այժմ պարզվեց, որ այդ տունը իբրև հանվել է աճուրդի, վաճառվել ոմն Սարգիս Ցականյանին և նրա փաստաբան Արմեն ներկայացող անձը դիմել է ՀՀ ԱՆ Դատական ակտերի Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որպեսզի մեզ այս տնից էլ վտարեն: Հարկադիր կատարողները երբ եկան մեր տուն ես պահանջեցի, որպեսզի հայտնվի իրական գնորդը, սակայն մինչև օրս գնորդը չի ուզում հայտնվել: Ես դիմել եմ դատախազություն և սպասում եմ պատասխանի, մենք այլ գնալու տեղ չունենք և չգիտենք ում դիմենք, հուսով եմ որ իրավապահ համակարգը կօգնի մեզ` դուրս գալ այս իրավիճակից»,- մանրամասնեց եւ օգնության խնդրանքով դիմեց 6-ամյա անչափահասի մայրը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել մյուս կողմի տեսակետը` նշված խնդրի շուրջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր