1440 դիտում
17:23 02-07-2015
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարչապետը հանդես է եկել ներածական խոսքով, ուր մասնավորապես ասել է.
«Հարգելի գործընկերներ, բոլորդ տեղյակ եք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած «Տնտեսական օրակարգ» համաժողովում ակադեմիական աշխարհի, գործարար ոլորտի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մենք համակողմանիորեն քննարկեցինք մեր տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման երարաժամկետ ռազմավարություններն ու կարճաժամկետ քայլերը: Համաժողովում հնչեցին թե զգացմունքային ելույթներ, թե առողջ քննադատություն, և թե կոնկրետ առաջարկություններ: Ես ուզում եմ կրկնել համաժողովում հնչեցրած իմ ուղերձը. մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համատեղ ջանքերին ու աշխատանքին: Համաժողովը ցույց տվեց, որ նման քննարկումների կարիք կա: Կարծում եմ՝ այժմ հարկ է այդ քննարկումներն անել այլ ֆորմատով, ավելի ուղղորդված, ավելի մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ, ավելի խորը մասնագիտական և ճյուղային: Հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ կազմակերպել նման քննարկումներ, նաև էկոնոմիկայի նախարարությանը՝ աջակցել այս քննարկումների կազմակերպմանը»:
Նմանատիպ նյութեր
2560 դիտում
12:58 23-01-2015
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
4908 դիտում
12:01 13-02-2017
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ. չեղարկվել է ԱԺ արտահերթ նիստի մասին որոշումը
12805 դիտում
18:44 23-04-2018
Վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը. տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ
Այս բաժնից
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել