2566 դիտում
12:58 23-01-2015
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ
Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ` նվիրված 2015 թվականի պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների եւ ԼՂՀ կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրն ընդունելու հետ կապված հարցերին:
Ամփոփելով կառավարության նիստի աշխատանքները՝ երկրի ղեկավարն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը եւ 2015 թվականի մեր կարեւորագույն անելիքներին ու աշխատանքներին:
Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Նախագահը, ընդհանուր առմամբ, դրանք գնահատել է բավարար: Նախագահ Սահակյանի բնութագրմամբ՝ չնայած համաշխարհային հարթությունում մի շարք բացասական տնտեսական երեւույթների եւ աշխարհաքաղաքական մրցակցության ազդեցությանը` Արցախի տնտեսությունը պահպանել է տնտեսական աճի դրական դինամիկան, կառավարությունը կատարել է ստանձնած սոցիալական բոլոր պարտավորությունները` իրականացնելով աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, պարգեւավճարների եւ սոցիալական այլ վճարների չափերի բարձրացում: Բակո Սահակյանը մեր բոլոր հաջողությունների հիմքը համարել է մեր ժողովրդի աշխատասիրությունը, նրա օրինապաշտությունն ու լավատեսությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը:
Ձեռքբերումների հետ մեկտեղ երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ չլուծված խնդիրներին եւ անելիքներին: Նախագահն ընդգծել է, որ հատուկ ուշադրություն են պահանջում աշխատանքների ճիշտ կազմակերպմանն առնչվող հարցերը, միջնաժամկետ եւ երկարաժամկետ համապարփակ ծրագրերի մշակումն ու իրականացումը, կադրային ճիշտ քաղաքականությունը, տեղերում նախաձեռնողականության ցածր մակարդակը:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ նշելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք:
Նմանատիպ նյութեր
3074 դիտում
15:09 01-02-2019
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ
1532 դիտում
14:07 30-04-2019
Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ
984 դիտում
13:47 25-05-2015
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
Այս բաժնից
607 դիտում
12:32 11-01-2025
Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմ
631 դիտում
11:48 11-01-2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով
691 դիտում
10:57 11-01-2025
ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները․ Ժան-Նոել Բարոն․ «Ամերիկայի ձայն»