211652_close_icon

Հունաստանի բնակիչները շտապում են առաջին անհրաժեշտության ապրանքներ «կուտակել»

views-count962 դիտում article-date 16:09 02-07-2015
Դեռևս հանգստյան օրերին Հունաստանում սուպերմարկետների աշխատակիցները չէին հասցնում դարակների վրա ապրանքներ դնել, ինչ մթերքները և ոչ պարենային ապրանքները խանութներից սայլակներով տանում էին: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, բանն այն է, որ տնտեսական ճգնաժամի և դեֆոլտի ֆոնին Հունաստանի բնակիչները շտապում են առաջին անհրաժեշտության ապրանքներ «կուտակել»։ Ինչպես նախօրեին հայըտնի դարձավ, Հունաստանում բանկոմատներից կարելի է օրական մինչև 60 եվրո հանել, իսկ թոշակառուներին թույլատրվում է հանել օրական մինչև 120 եվրո։ Բանկերը փակվել են մինչ հանրաքվեի անցկացումը, որը կկայանա հուլիսի 5-ին:

Նմանատիպ նյութեր