211652_close_icon

Դատավոր Կարինե Պետրոսյանը մեկ տարվա ընթացքում կուտակել է 20 մլն դրամ․ Ժողովուրդ

views-count2864 դիտում article-date 09:51 11-03-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հետաքրքիր դրվագներ կան։ Տիկին Պետրոսյանը, ով 2009թ-ից զբաղեցնում է դատավորի պաշտոնը, 2012թ. տարեվերջին հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ, ու սա այն դեպքում, երբ տարեսկզբին նրա հաշվին ոչ մի դրամ չի եղել։ Թե որտեղից մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամը, դատավորը չի մանրամասնել, չնայած՝ նրա եկամուտներից պարզվում է, որ նա տարեկան 14 մլն 154 դրամ եկամուտ ունի, որով և պետք է ապրի, և խնայողություններ անի։ Նշենք նաև, որ դատավորը հայտարարագրել է 7.8 մլն դրամ արժողության Ռենո մակնիշի ավտոմեքենա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր