Թեհրանում է գտնվում Միջազգային ատոմային էներգիայի ղեկավար Յուկիա Ամանոն: Վերջինս բանակցություններ է վարել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի արագ կնքմանն առնչվող այն հարցերը, որոնց շուրջ դեռևս տարակարծություններ կան:
Ինչպես սպասվում է, այսօր Ամանոն հանդիպում կանցկացնի նաև Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: