Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի բացառում առաջիկայում Իրանի մայրաքաղաք Թեհրանում ԱԷՄԳ-ի ժամանակավոր գրասենյակ բացելու հավանականությունը:
«Հնարավոր է՝ մենք Իրանի ղեկավարությունից թույլտվություն խնդրենք գրասենյակ բացելու համար: Դա սովորական երևույթ է և արվում է, որպեսզի առաքելություն իրականացնող փորձագետների աշխատանքը դյուրացվի»,-ընգծել է Ամանոն: