211652_close_icon
views-count1975 դիտում article-date 13:49 02-02-2016

Գերմանիայի արտգործնախարարը Թեհրանում բանակցություններ է անցկացնելու

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր Թեհրանում հանդիպում կանցկացնի Իրանի իր գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հաղորդում է Tass-ը: Սա Շտայնմայերի առաջին այցն է Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո: Սպասվում է, որ Շտայնմայերը կհանդիպի նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ: Ենթադրվում է, որ հանդիպման հիմնական թեման լինելու է Սիրիայի հակամարտությունը, ինչպես նաև Ժնևում սիրիական ընդդիմության ու կառավարության ներկայացուցիչների միջև բանակցությունները: «Մենք տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ու կայունության հաստատման հարցում Իրանի կարիքն ունենք, և ես վստահ եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես շահագրգիռ է դրանում»,-ընսգծել է Շտայնմայերը: Բեռլինում վստահ են, որ սիրիական հակամարտության կարգավորման հարցում առանցքային դեր կարող են խաղալ Իրանը և Սաուդյան Արաբիան: Այդ իսկ պատճառով Շտայնմայերը վաղը Թեհրանից ուղիղ կմեկնի Սաուդյան Արաբիա, որտեղ հանդիպում կանցկացնի այդ երկրի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ:

Նմանատիպ նյութեր