Արագիլ, բարով եկար. փրկարարները Գեղանիստ գյուղում փրկեցին արագիլի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում արագիլ է ընկել և վնասվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցում, Փոստի հարևանությամբ, արագիլն ընկել է բնից և վնասել թևն ու ոտքը:
Փրկարարներն արագիլին տեղափոխեցին Երևանի գազանանոց և հանձնեցին անասնաբույժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի