770 դիտում
22:00 01-07-2015
Նախագահն ընդունել է Հորդանանի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Լաբիբ Խադրային:
Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և ընդգծել, որ դրվատանքի է արժանի Հայաստանի և Հորդանանի միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի իրականացումն ու այդ նպատակով նախորդ օրը երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրված փաստաթուղթը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այն կնպաստի կրթության և գիտության բնագավառում արդյունավետ ու կանոնակարգված փոխգործակցության զարգացմանը, նաև՝ երկկողմ ակտիվ շփումներին:
Անդրադառնալով երկկողմ միջպետական հարաբերություններին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է բարեկամ Հորդանանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և համընդգրկուն փոխգործակցության զարգացմամբ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել 2014 թվականի հոկտեմբերին Հորդանան կատարած իր պաշտոնական այցի և անկեղծ ու կառուցողական մթնոլորտում Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ ունեցած բանակցությունների, դրանց արդյունքում ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների մասին, որոնք, Նախագահի համոզմամբ, վկայում են հայ-հորդանանյան համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու երկուստեք պատրաստակամության մասին:
Նախարար Լաբիբ Խադրան շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ հյուրընկալության համար և կարևորել հայաստանցի գործընկերոջ հետ ստորագրված համագործակցության ծրագիրը, որը, նրա խոսքով, զգալիորեն կնպաստի կրթության և գիտության բնագավառում երկկողմ հարաբերությունների սերտացմանը, ուսանողների փոխանակմանը, ինչպես նաև գիտահետազոտական բնագավառում համագործակցությանը:
Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են Հորդանանի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված յուրահատուկ կամուրջ:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի իշխանություններին՝ Ամմանի քաղաքապետի մակարդակով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցության համար: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի անունից նաև երախտագիտություն է հայտնել արաբ ժողովրդին, որն անցյալ դարասկզբին ապաստան տվեց ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի մի հատվածին: Արաբ ժողովրդի մարդասիրական վերաբերմունքը, Նախագահի համոզմամբ, մշտապես հիշվում և բարձր է գնահատվում հայ ժողովրդի կողմից:
Նմանատիպ նյութեր
2624 դիտում
18:41 01-09-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարին
2450 դիտում
17:25 19-06-2016
Գիտական ներուժով և գիտական հետազոտությունների ծավալով ԱՄՆ-ն աշխարհում առաջին երկիրն է
Այս բաժնից
1063 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1420 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1231 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան