Կորեան 9 մլն դոլար կտրամադրի ռազմական հակամարտություններից տուժած երկրներին
Կորեայի հանրապետությունը 9 մլն դոլար կտրամադրի բոլոր այն պետություններին և տարածքներին, որոնք տուժել են ռազմական հակամարտություններից: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել են երկրի ԱԳՆ-ում:
5 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն կտրամադրվի Իրաքին, 1 մլն դոլար` Ուկրաինային, 2 մլն` Հարավային Սուդանին, 500 հազար` Սուդանին, 500 հազար` Գազայի հատվածին:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ Հարավային Կորեան արդեն մարդասիրական օգնություն ցուցաբերել է այդ ստացողներից որոշներին: ԱԳՆ-ում չեն հստակեցրել, թե հենց՛ ինչպիսի ապրանքներ կգնվեն տրամադրվելիք միջոցների համար: