2745 դիտում
15:20 04-04-2018
ԱՄՆ-ն 170 մլն դոլար է հատկացնելու Բալթյան երկրներին ռազմական կարիքների համար
Վաշինգտոնը Լատվիային, Լիտվային և Էստոնիային մոտ 100 մլն դոլար (81,4 մլն եվրո) կտրամադրի «խոշոր տրամաչափի զինամթերք ձեռք բերելու համար», ինչպես նաև մոտ 70 մլն դոլար (57 մլն եվրո)՝ ռազմաուսումնական ծրագրերի և սարքավորումներ գնելու համար: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության երեքշաբթի, ապրիլի 3-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այդ 3 երկրների ղեկավարների հետ հանդիպման ֆոնին: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/сша-выделят-странам-балтии-170-млн-долларов-на-военные-нужды/a-43243122]Deutsche Welle[/url]-ն:
Բացի այդ Պենտագոնը կուժեղացնի այդ երկրների զինված ուժերի հետ համագործակցությունը ամենամյա BALTOPS և Saber Strike զորավարժությունների շրջանակում, որոնք անցկացվում են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հովանու ներքո: Սպիտակ տունը կուժեղացնի «զսպման քաղաքականությունը» այդ տարածաշրջանում, պարբերաբար ուղարկելով զորքեր Բալթյան երկրներ և փնտրելով նոր լուծումներ «հակաօդային պաշտպանության» ոլորտում: Այս տարի ևս 5 հազար ԱՄՆ զինծառայողներով կհամալրվի Եվրոպայում ԱՄՆ զորակազմը:
Միացյալ Նահանգները նաև Բալթյան գործընկերներին 3 մլն դոլար (2,4 մլն դոլար) է տրամադրելու ապատեղեկատվության դեմ պայքարի, անկախ ԶԼՄ-ներին և հեռարձակող հանրային ընկերություններին աջակցության համար:
Նշենք, որ մարտ ամսվա ընթացքում Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում հանդիպել էին այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Նրանք նախազգուշացրել էին ԱՄՆ-ին իրենց ժողովրդավարական ինստիտուտների հիմքերը քայքայելուն ուղղված Մոսկվայի փորձերի մասին:
Նմանատիպ նյութեր
4152 դիտում
22:54 05-04-2018
Դոնալդ Թրամփը Բալթյան երկրներին ռազմական աջակցություն և ամերիկյան գազ է խոստացել
6533 դիտում
23:32 31-07-2017
Նախագահ Թրամփն ինձ այստեղ է ուղարկել ասելու՝ «մենք ձեզ հետ ենք». ԱՄՆ-ի փոխնախագահը բալթյան երկրներին
865 դիտում
13:00 17-02-2023
ԱՄՆ-ն հաստատել է Բալթյան երկրներին պաշտպանելու պատրաստակամությունը
Այս բաժնից
979 դիտում
21:21 04-05-2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
679 դիտում
17:38 04-05-2024
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
526 դիտում
15:43 04-05-2024
Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել