ԻՊ զինյալները մահապատժի են ենթարկվել` իրենց իսկ ոճով
Ինտերնետում հրապարակվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 13 զինյալի, իրենց իսկ ոճով, մահապատժի ենթարկելու տեսանյութը: Նախնական տվյալներով, գնդակահարության հեղինակները «Ջաիշ ալ-Իսլամ» արմատական խմբավորման ներկայացուցիչներ են:
Սա «Իսլամական պետության» նման մահապատիժներ իրականացնելու և դրանց հոլովակները հրապարակելու պատասխանն է:
Տեսանյութում «Ջաիշ ալ-Իսլամ» խմբավորման ներկայացուցիչները նարնջագույն հագուստով են, որոնցով սովորաբար «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն են մահապատժի ենթարկում իրենց զոհերին: