Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները դավաճանության մեղադրանքով մահապատժի են ենթարկել խմբավորման 11 հրամանատարի:
Պատճառը 150 իսլամիստի, այդ թվում` նշված հրամանատարների փախուստն է Թիքրիթից, երբ կառավարական բանակը մարտի 2-ին զանգվածային հարձակում էր սկսել:
Իրաքի` 30 հազար զինվորականից բաղկացած ուժերին հաջողվել է վերահսկողություն հաստատել քաղաքի արևելքում և հարավում: