705 դիտում
15:41 01-07-2015
Բեյրութում տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը
Հունիսի 28-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի նահատակաց հուշարձանի մատուռից Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Համահայկական 6-րդ խաղերի ջահավառության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Բեյրութում գտնվող Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պատվիրակության անդամներ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, «Անդին» հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, ինչպես նաև ՀՄԸՄ-ի, ՀՄՄ-ի, ՀԵԸ-ի սկաուտական խմբերի անդամներ, կրոնական այրեր և բազմաթիվ հյուրեր:
Համահայկական 6-րդ խաղերին բարի երթ մաղթեց Արամ Ա կաթողիկոսը` համոզմունք հայտնելով, որ այս համազգային նախաձեռնությունն ավելի միասնական կդարձնի հայ ժողովրդին:
Ապա կաթողիկոսարանի վեհարանում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ընդունեց համահայկական 6-րդ խաղերի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Արամ Ա կաթողիկոսն անդրադարձավ Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերություններին, կարևորեց համազգային նախաձեռնությունները, մասնավորապես` Համահայկական խաղերի անցկացումը, որը լավ միջոց է հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության համար:
Իշխան Զաքարյանը, իր խոսքում, անդրադարձավ «Միասնություն սպորտով» նշանաբանով անցկացվող Համահայկական խաղերի պատմությանը և դրանց կարևորությանը աշխարհասփյուռ հայության համար:
Այցի վերջին օրը Հայաստանից ժամանած պատվիրակությունն այցելեց Հայկազյան համալսարան, որտեղ նրանց ողջունեց Համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը: Հանդիպման ընթացքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բարձր գնահատեց Հայկազյանի առաքելությունը` ուղղված հայապահպանությանը և հայագիտական հետազոտությունների իրականացմանը, Հայակազյանի սերտ համագործակցությունը Հայաստանի պետական կսռույցների, կրթական և մշակութային հաստատությունների հետ: Այնուհետև դեսպանը համալսարանի նախագահին փոխանցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակները` Հայկազյանի հիմնադրման 60-ամյակի կապակցությամբ:
ՀՀ պատվիրակությունն այցելեց նաև հայաբնակ Այնճար ավանը, որտեղ հանդիպումներ ունեցավ Այնճարի քաղաքապետի և ազգային կառույցների ղեկավարների հետ:
Նմանատիպ նյութեր
1503 դիտում
23:34 21-07-2015
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը
6415 դիտում
13:53 06-08-2019
Արցախում այսօր տեղի է ունենալու Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
1842 դիտում
12:21 25-09-2015
Տեղի ունեցավ Համահայկական մշակութային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
919 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
829 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
892 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է