Հայտնաբերվել է օձ
Հունիսի 30-ին, ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի թիվ 148 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: