211652_close_icon
views-count1185 դիտում article-date 15:45 30-06-2015

Դանակահարություն վիճաբանության ժամանակ

Հունիսի 29-ին, ժամը 12.10-ին հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ թիակի վերին երրորդականի կտրված, ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1953 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Փոքր Մանթաշ գյուղում, վիճաբանության ժամանակ, Սեդրակ Ղ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1960 թ. ծնված Կորյուն Մ.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր