211652_close_icon
views-count1426 դիտում article-date 14:31 23-02-2015

Դանակահարություն` վիճաբանության ժամանակ

Փետրվարի 18-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «մեջքի հետին մասի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Ժիրայր Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Ժիրայր Հ.-ն բացատրություն է տվել, որ վնասվածքը ստացել է Մալաթիայի տարածքում` ապակու վրա ընկնելու հետևանքով: Պարզվել է, որ Ժիրայր Հ.-ն վնասվածքը ստացել է փետրվարի 18-ին, ժամը 02.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Ժորժ Մ.-ի կողմից դանակով հարվածելու հետևանքով: Բացատրական աշխատանքների շնորհիվ` Ժորժ Մ.-ն փետրվարի 21-ին, ժամը 17.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր