211652_close_icon
views-count42860 դիտում article-date 09:33 30-06-2015

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Mercedes-ն ու Hyundai Sonata-ն վերածվել են մետաղե ջարդոնի. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ, 40-ամյա Աշոտ Ղուկասյանի վարած Mercedes մակնիշի 86 ՏM 888 և Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 18-ամյա Անդրանիկ Անդրեասյանի վարած Hyundai Sonata մակնիշի 34 FV 729 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Ղուկասյանն ու նրա ուղևորուհի, համագյուղացի. 33-ամյա Հասմիկ Պետրոսյանն ու Mercedes-ի վարորդ Ա. Անդրեասյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 17-ամյա Վահիկ Դավթյանը, 18-ամյա Վիրաբ Ռոստոմյանը և 17-ամյա Ենոք Գինոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներին և վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները: Օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բուժանձնակազմն ու Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վերջիններս ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, ով իր ավտոմեքենայով վիրավորներին ուղեկցեց հիվանդանոց, վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի ու դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթար մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էր ժամանել քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջ-փրկարարները վիրավորներին քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից դուրս բերելուց հետո դադարեցրել են մեքենաների գազի արտահոսքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր